ԱՄՆ ընտրված նախագահը սկսել է ձևավորել իր վարչակազմը: Ֆլորիդա նահանգից կոնգրեսական Մայք Ուոլցին Դոնալդ Թրամփը նախատեսում է նշանակել ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում։ Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ նա կոշտ դիրքորոշում ունի Չինաստանի և Ուկրաինային աջակցության հարցերում, նաև քննադատում է Հյուսիսատլանտյան դաշինքը:
Tesla-ի և Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը ևս կմիանա Թրամփի թիմին: Մասկը և միլիոնատեր Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը, որը ֆինանսական և բյուջետային խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը, կնպաստի ձեռնարկատիրական ոլորտի զարգացմանը:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: