Հայաստանի սահմանադրությունը փոխելու կարիք չկա, խորհրդարանում հայտարարել է վարչապետը, նշել, որ կողմերը մոտ են Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը: Երևանը օրերս Բաքվին է փոխանցել Խաղաղության պայմանագրի երկու հոդվածի վերաբերյալ իր առաջարկները: Վարչապետը նաև որոշ մանրամասներ է ներկայացրել Կազանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցից, նշել՝ իր կարծիքով՝ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք՝ հենվելով իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կողմերը կարող են ունենալ երկու երկրի համար ընդունելի լուծում: Այս առաջարկը նույնպես Հայաստանը գրավոր փոխանցել է Բաքվին, տեղեկացրել է երկրի ղեկավարը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։