«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկվա նիստում քննարկվել է Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը, Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այլ մանրամասներ չհրապարակելով։ Լրագրողներն այսօր կուսակցության վարչության փոխնախագահից հետաքրքրվել են՝ որպես Գյումրիի ավագանիում այս պահին ամենամեծ թվով մանդատներ ունեցող կուսակցություն, ինչպես են պատրաստվում լուծել կառավարման ճգնաժամը, այդ թվում՝ մարդկանց աշխատավարձերի, աղբահանության խնդիրը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան