Ոչ մի տնտեսական աճ արժեք չունի, եթե դրա շահառուն մարդը, քաղաքացին չէ, այսինքն՝ աճը ներառական չէ: Արդյոք մեր աճը ներառակա՞ն է: Ներառականության ամենաառանցքային ապացույցներից մեկը բնակարանաշինությունն ու բնակարանամուտն է: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«2024 թվականի առաջին կիսամյակում շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսը կազմել է 337 հազար քառակուսի մետր՝ արձանագրելով տպավորիչ՝ 80 տոկոսանոց աճ նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ:
Տարվա ավարտին շահագործման կհանձնվեն ևս 21 նորակառույց շենքեր՝ ընդհանուր 2281 բնակարանով, որից 1113-ն արդեն իսկ վաճառվել են»,- ասաց նախարարը: