Երեկ ձերբակալված Կենտրոնի թաղապետարանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«3 պաշտոնյան մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար, մյուս անձը՝ այն տալու»,- նշել է Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից
ձերբակալվել էր: