Ֆերիկ գյուղի դպրոցին միջնակարգի կարգավիճակ տալը դպրոց կվերադարձնի 12-ամյա կրթությունը կիսատ թողածներին: Միջնակարգ կրթությունը տեղում ստանալու գյուղի բնակիչների խնդրանքին ընդառաջել է կառավարությունը: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո եզդիաբնակ այս գյուղի որոշ աշակերտներ կրթությունը չեն շարունակում հարակից բնակավայրերում: Դպրոցի տնօրենը վստահեցնում է՝ կատարվել է սերնդափոխություն, և ծնողներն այսօր դեմ չեն նաև բարձրագույն կրթությանը:
Մանրամասները՝ Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում։