Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել Է Բաքվում COP-29-ի համատեղ լուսանկարից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայության պատճառով՝ հայտնում են լրատվամիջոցները:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ տպավորված է COP-29-ի կազմակերպմամբ, հիշեցրել՝ Լեհաստանը համաշխարհային գագաթնաժողովի կազմակերպման փորձ ունի: