2026-ին Հայաստանը COP-17 համաժողովը կհյուրընկալի առաջին անգամ, Երևանում կհավաքվի 192 երկրի պատվիրակություն: Այս որոշմանը արդեն արձագանքել է Ֆրանսիան, ընդգծել՝ Հայաստանի կողքին է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հաջող անցկացնելու հարցում։
COP համաժողովներին տարբեր երկրներում երկու տասնյակից ավելի անգամ մասնակցած փորձագետը, սա մեծ հնարավորություն է համարում մեր երկրի համար: Իսկ ինչով է տարբերվում Երևանում անցկացվելիք COP-17-ը, Բաքվում մեկնարկած COP-29-ից՝ Իրինա Մկրտչյանի անդրադարձը: