Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի նախագահը տարբեր հանդիպումներ է անցկացրել: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի թեմային:
Ֆինլանդիայի նախագահը ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին. Ալեքսանդր Ստուբը նաև հետաքրքրվել է, թե որ փուլում է օրակարգը։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգինև հիշեցրել, որ Բաքունհրավեր է ուղարկել Հայաստանին մասնակցելու նստաշրջանին:
«Մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշելիքն է»,- Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահը:
Հաջորդ տարի Ֆինլանդիան կստանձնի ԵԱՀԿ գործող նախագահի գործառույթները, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ընդգծել է, որ կնշվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։