Երեկ երեկոյան Ամստերդամում կրկին անկարգություններ են տեղի ունեցել զանգվածային ցույցերի արգելքից հետո։ Քաղաքի արևմտյան մասում փայտերով ու քարերով զինված տասնյակ երիտասարդներ վնասել են խանութների ցուցափեղկերի ավտոմեքենաները, այրել են տրամվայ՝ վանկարկելով հակաիսրայելական և պրոպաղեստինյան կարգախոսներ:
Հաղորդվում է ձերբակալությունների մասին։ Նիդերլանդների ոստիկանությունը ևս հինգ մարդու է ձերբակալել՝ իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումներին մասնակցելու կասկածանքով: Վարչապետ Դիկ Սխովը հայտարարել է, որ Ամստերդամում տեղի ունեցած բռնությունները հիմնականում պայմանավորված են ներգաղթյալ երիտասարդների գործողություններով:
Օրեր առաջ հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» միջև ՈՒԵՖԱ-ի Լիգայի ֆուտբոլային խաղից հետո Ամստերդամում անկարգություններ էին տեղի ունեցել: Լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի դրոշներով և դիմակներով անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել իսրայելցի երկրպագուներին: Որոշ աղբյուրներ էլ հայտնել են, որ անկարգությունները սկսել են հենց իսրայելական թիմի երկրպագուները: