ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգից կոնգրեսական Մայք Ուոլցին նշանակել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում, ասված է տարածված հայտարարության մեջ։
«Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ կոնգրեսական Մայք Ուոլցը նշանակվել է ծատայության իմ կաբինետում՝ իբրև ազգային անվտանգության գծով խորհրդական»,- նշված է հայտարարության մեջ։
Թրամփը հավելել է, որ Ուոլցը կդառնա «ուժի միջոցով խաղաղության ձգտման համառ ջատագով»։