ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը COP-29-ի գագաթնաժողովի բացման արարողությունը հայտարարել է, որ աշխարհը պետք է մարի կլիմայական ֆինանսավորման պարտքը, այլապես մարդկությունը թանկ գին կվճարի:
«Կլիմայական փոփոխության դեմ պայքարը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն»,- հավելել է Գուտերեշը:
Նա նախազգուշացրել է՝ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը կանխելու համար նախատեսված ժամկետը սպառվում է, կոչ արել նվազեցնել արտանետումները:
«Ժամանակը մեր օգտին չի աշխատում: Քանի դեռ հարուստները խնդիրներ են ստեղծում, բարձր գին են վճարում աղքատները»,- շեշտել է գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը հավելել է՝ հանածո վառելիքի ոլորտում ներդրումների ավելացումն անթույլատրելի է: Նա ընդգծել է վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների կարևորությունը։