Իսրայելի օդուժը հարվածել է Բեյրութի հարավին: Հայտնի է ավերածությունների մասին: Նշվում է, որ նախքան հարվածներ հասցնելը իսրայելական կողմը կոչ է արել քաղաքացիներին լքել իրենց տները, քանի որ ՑԱՀԱԼ-ը պատրաստվում է չեզոքացնել այդ տարածքներում գտնվող «Հըզբոլլահի» ուժերը:
Ավելի վաղ թիրախավորվել է նաև Լիբանանի հյուսիսում Էյն Յակուբ բնակավայրի շինություններից մեկը, որտեղ բնակվել են լիբանանցի և սիրիացի փախստականներ՝ հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները։ Նախնական տվյալով՝ զոհվել է շուրջ 30 մարդ։
Լիբանանից էլ մոտ 200 հրթիռներ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Նավահանգստային Հայֆա քաղաքում հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ: