Չինաստանի Չժուհայ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Կան տասնյակ տուժածներ: Առնվազն 35 մարդ է զոհվել:
Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին՝ սպորտային կենտրոնի մոտակայքում: Ղեկին 62-ամյա տղամարդ է եղել, նա փորձել է թաքնվել դեպքի վայրից, սակայն վարորդին հաջողվել է գտնել:
Նշվում է, որ նա այժմ կոմայում է՝ դանակով ինքն իրեն հասցված վնասվածքների պատճառով։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու վարորդի արարքի դրդապատճառները։
BBC-ն գրել է, որ, նախնական տվյալով, տղամարդն անձնական խնդիրներ է ունեցել: