Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակը «Հըզբոլլահ» շիական շարժման հրթիռային ներուժի ոչնչացումն է, հաղորդել է իսրայելական Maariv թերթը։
«Սկսվել է Հարավային Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակը «Հըզբոլլահ»-ի հրթիռային զինատեսակները ոչնչացնելն է, ինչպես նաև ահաբեկչական կազմավորման վրա լրացուցիչ ճնշում գործադրելը»,- հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
Թերթը, հղում անելով բանակային աղբյուրներին, նշում է, որ ՑԱՀԱԼ-ի ուժերը գործում են ոչ միայն Լիբանանի հարավում, այլև Բեյրութում և Բեքաայի հովտում՝ ոչնչացնելով շարժման զինամթերքի պահեստները։