Բաքվում COP 29-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը։ Իր ելույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ աշխարհը պետք է մարի կլիմայական ֆինանսավորման պարտքը, այլապես մարդկությունը թանկ գին կվճարի: «Կլիմայական փոփոխության դեմ պայքարը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն»,- հավելել է Անտոնիու Գուտերեշը:
Նա նախազգուշացրել է՝ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը կանխելու համար նախատեսված ժամկետը սպառվում է, կոչ արել նվազեցնել արտանետումները: «Ժամանակը մեր օգտին չի աշխատում: Մինչդեռ հարուստները խնդիրներ են ստեղծում, բարձր գին են վճարում աղքատները»,- շեշտել է գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը հավելել է՝ հանածո վառելիքի ոլորտում ներդրումների ավելացումն անթույլատրելի է: Նա ընդգծել է վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների կարևորությունը։
Ելույթով է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահը: Նա նշել է, թե Արևմտյան որոշ քաղաքական գործիչներ և հասարակական կազմակերպություններ կեղծավորությամբ փորձում են բոյկոտել Ադրբեջանը՝ օգտագործելով տարբեր գործիքներով նրա հեղինակությունը խաթարելու համար: «Նավթն ու գազը բնական ընծաներ են և ազգային ռեսուրսներ: Երկրներին չի կարելի քննադատել դրանց առկայության և համաշխարհային պահանջարկի համար»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: