Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս է եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։