ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։
Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և երկաթուղային հաղորդակցության բնագավառի համագործակցությանն առնչվող հարցեր։
Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտի, հատկապես արևային էներգիայի բնագավառում Հայաստանի փորձով կիսվելու հնարավորությունը։