ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ նախագահի օգնական Լուսինե Հովակիմյանը հոկտեմբերի 20-25-ը ներառյալ գործուղվել են Բենինի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցի (RECEF) կողմից կազմակերպված միջոցառմանը։
Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, գիտաժողովի ընթացքում քննարկվել են «Տեղեկատվության մանիպուլյացիա ընտրական գործընթացի ընթացքում թվային մեդիայի և սոցիալական ցանցերի դարաշրջանում», «Ընտրությունների կառավարման մարմինների ռազմավարությունները» թեմաները։
Միջոցառումը եզրափակվել է RECEF-ի տարեկան Գլխավոր համաժողովով, ընթացքում հաստատվել է ՀՀ ԿԸՀ-ի անդամակցությունը կառույցին։ Քննարկումն իրականացվել է Բենինի Ինքնավար ազգային ընտրական հանձնաժողովի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 33 ֆրանկոֆոն երկրների ընտրական համակարգերի ներկայացուցիչներ, բանախոսներ, բարձրաստիճան հյուրեր։