Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար անձինք են:
Տեղեկությունը 1Lurer.am-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Թե ինչի համար են կասկածվում նրանք՝ Օհանջանյանը չի նշում, հավելում՝ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել: