Նոյեմբերի 11-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային այցով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում էր։ Տնօրենին ուղեկցում էր տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Նրանք հանդիպել են կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկիին և համատնօրեն Պավել Գյոզալյանին, քննարկել 2025 թ. աշխատանքային պլանները՝ հատուկ անդրադառնալով Կենտրոնի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստմանը:
Տնօրենը բարձր է գնահատել Կենտրոնի դերը փրկարարների վերապատրաստման, մասնագիտական կարողությունների զարգացման գործում։ ՓԾ տնօրենն ու տեղակալը շրջել են Կենտրոնի տարածքում, ծանոթացել կրթական հնարավորություններին և նյութատեխնիկական բազայի հագեցվածությանը։
Կամո Ցուցուլյանն այցելել է նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, հետևել ծառայության պայմաններին, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել Կենտրոնի սպայակազմի հետ։
Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարականներ է տվել անձնակազմին, ընդգծել, որ ձմռան բարդ պայմաններում փրկարարական աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորինս բարձր մակարդակով՝ ապահովելով արագ և խիստ համակարգված արձագանքում։