Նոր նախագծերն ակտիվացրել են փոքրիկ գյուղի կյանքը:
Այս տարվա սեպտեմբերին Վայոց ձորի Գոմք գյուղ այցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել էր նորակառույց դպրոցից, որը նախատեսված է 140 աշակերտի համար:
Մինչև վերակառուցումը դպրոցը կիսափլուզված էր, որտեղ ձմռանն անհնար էր պարապմունքներ անցկացնել:
Դպրոցի վերակառուցման համար Կառավարությունը ծախսել է 752 մլն դրամ, ինչը Գոմքի պատմության ընթացքում կատարված ամենամեծ ներդրումն է:
Դպրոցի կառուցումից հետո Կառավարությունն իր առջև դրել է գյուղի զարգացման խնդիր. գյուղը «սահմանամերձ»-ի կարգավիճակ չունի, բայց Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության 16 մլն դրամի պետական աջակցության ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել հենց Գոմքից:
Բնակավայրում արդեն որոշել են այն տարածքը, որտեղ ծրագրի վերաբացման դեպքում նախատեսվում է կառուցել նոր թաղամաս: