Կառավարությունը վերջերս հաստատել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման մինչև 2040 թվականի ռազմավարությունը:
Փաստաթղթի հիմքում մարդն է և նրա բարեկեցության ապահովումը 4 հիմնական ուղղությամբ՝ ինչպես անել, որ երեխա ունեցող ընտանիքը ապրի ավելի լավ, կանխել վաղաժամ մահերը, մարդկանց մղել ակտիվ ծերության, այսինքն՝ խրախուսել, որ թոշակի անցնելուց հետո էլ աշխատելու և դրսևորվելու ցանկություն լինի:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ Կառավարության ռազմավարությունում անհնարին ոչինչ չկա և այդ փաստաթուղթը կյանքի կոչելն իրականում բոլորիս գործն է:
Իսկ որքա՞ն գումար է անհրաժեշտ այս արդյունքներին հասնելու համար. մասնագետների գնահատականով՝ ներդնելով 6.2 միլիարդ դոլար՝ ակնկալվում է ստանալ 43.6 միլիարդ:
Հաշվի առնելով, որ Կառավարությունն արդեն սկսել է այս ռազմավարությունից բխող ծրագրեր իրականացնել, հեղինակները կարծում են, որ ռազմավարության իրականացման համար պահանջվող տարեկան գումարների կտրուկ ու անհաղթահարելի աճ չի նախատեսվում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան