4 տարի անց Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն։
Ի՞նչ աշխարհաքաղաքական փոփոխությունների կարող են հանգեցնել ԱՄՆ ընտրության արդյունքները, և մասնավորապես, ինչ փոփոխության կենթարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները:
Քաղաքագետների դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգների նման երկրում խնդիրների վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները չեն կարող անձերից կախված լինել:
Ըստ այդմ՝ Հայաստանի հետ ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործակցության անցումն էլ դժվար թե վերանայվի:
Մասնագետները նաև նշում են, որ հունվարի 20-ից հետո, երբ Թրամփը երդմամբ կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, նրա հարցադրումները որոշակիորեն կտարբերվեն այն ձևակերպումներից, որ արվում էին նախընտրական տրամաբանության մեջ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան