Վիճակագրությունը փաստում է, որ մոպեդների և ինքնագլորների մասնակցությամբ պատահարները շատացել են: Միտումն արձանագրել են թե՛ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, թե՛ ավտոապահովագրողների բյուրոն ու ոլորտային հասարակական կազմակերպությունները:
Որպես խնդրի լուծում ավտոապահովագրողներն առաջարկում են մոպեդների համար պարտադիր ապահովագրություն սահմանել, նույնիսկ օրինագծի մշակման աշխատանքներ են սկսել, իսկ Ներքին գործերի նախարարությունը մատնացույց է անում, որ արդեն իսկ ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթ են ներկայացրել, որը խորհրդարանում ընդունվել է:
Ըստ այդմ սահմանվել է, թե ով որտեղ կարող է անհատական շարժունակության միջոց վարել, որքան կարող է լինել առավելագույն արագությունը: Խախտումների համար նաև պատասխանատվություն է սահմանված:
Հեղինակ՝ Մուշեղ Իսախանյան