Մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի վճարման նոր կարգը որոշ շփոթություն է առաջացրել «Ման», «Ժոնգ տոնգ» ու «Գազել-սիթի» մակնիշի ավտոբուսներից օգտվողների շրջանում: Շատերի համար անհասկանալի են QR կոդով վճարելու կանոնները, մյուսներն ուզում են հասկանալ, թե իրականում ինչքան են վճարելու խաղի նոր պայմանների դեպքում:
Քաղաքապետարանը «Լուրերի» թղթակցին պարզաբանել է վճարման նոր համակարգով քաղաքային տրանսպորտից օգտվելու բոլոր մանրամասները, վստահեցրել՝ հաշվի են առնվելու բոլոր խնդիրներն ու մտահոգությունները:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան