Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է ևս երկու մեդալ: Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Մարտական սամբոյում 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը և +80 կգ Աննա Մկրտչյանը դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ։