ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև:
Դա Բորելի հինգերորդ այցն է Ուկրաինա պատերազմի սկսվելուց ի վեր և վերջինն է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում։
«Ուկրաինայի համար Եվրամիության աջակցությունն իմ անձնական առաջնահերթությունն էր իմ մանդատի ընթացքում և կմնա ԵՄ օրակարգի առաջին տեղում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը: