Գյումրիի ավագանու այսօրվա արտահերթ նիստը, քվորումի բացակայության պատճառով, չի կայացել: Նիստին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 11 ներկայացուցիչ:
Խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ երկշաբաթյա ժամկետում քաղաքապետ չընտրվելու դեպքում ավագանին կլուծարվի:
Հիշեցնենք, հոկտեմբերի 28-ից Գյումրին ոչ քաղաքապետ ունի, ոչ՝ փոխքաղաքապետ:
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։