Այս գիշեր ռուսական ուժերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Օդեսայի շրջանին, այդ թվում Օդեսա քաղաքին՝ հայտնել է շրջանի ղեկավար Օլեգ Կիպերը:
Քաղաքում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, հնչել են պայթյուններ:
Հարվածների հետևանքով վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր, վարչական շենքեր, պահեստներ և ավտոմեքենաներ:
Լրատվամիջոցների տվյալով՝ մարդիկ չեն տուժել: Օդեսա քաղաքի մի հատվածում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: