Սոցիալական ցանցերում գավազդը և մարկետինգը ենթակա է հարկման:
Պետական եկամուտների կոմիտեն ուսումնասիրում է բլոգերների, ինֆլյուենսերների հրապարակումները և, եթե կա գովազդի բաղադրիչ, ապա թերհայտարարագրման վերաբերյալ ուղարկում է ծանուցագիր:
Նախորդ տարվա տվյալով ավելացել է իրացման շրջանառությունը. ոլորտը հարկվում է շրջանառության 5 տոկոսի չափով:
Բլոգերներն առաջարկում են հստակ նշել գովազդի և անձնական գործունեության սահմանը, ՊԵԿ-ից արձագանքում են՝ բաց են քննարկումների համար: