Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքի բացակայություն չկա,- հայտարարել է վարչապետը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձին և կառույցի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև խնդիրներին, նկատել՝ արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում տեղապտույտի զգացողություն կա: Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը կատարված աշխատանքի ծավալը ներկայացրել է թվերով:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։