Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դատապարտել է Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա հարձակումները:
«Բռնության և ատելության նման գործողությունները պետք է անվերապահորեն մերժվեն ցանկացած հասարակության մեջ։ Հակասեմականության և ատելության ցանկացած դրսևորման դեմ պայքարի մեր հանձնառությունը մնում է անսասան։ ԵՄ-ն շարունակելու է իր նպատակաուղղված ջանքերը՝ խրախուսելու հանդուրժողականությունը, ապահովելու հարգանքը և պաշտպանելու բոլոր մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը»,- գրել է Միշելը X-ի իր միկրոբլոգում:
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն էլ գրել է, որ Ամստերդամի իրադարձությունները ամոթալի են Եվրոպայի համար: Նրա խոսքով՝ հրեաների դեմ բռնությունն արդարացում չունի։