Մոտ 700 ուսուցիչ նոյեմբերի 9-ից 24-ը կմասնակցի ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորմանը: Ի տարբերություն նախորդ ատեստավորումների՝ այս անգամ այն անցկացվելու է էլեկտրոնային: Նախարարության պաշտոնյան վստահեցրել է, որ ուսուցիչները թեստերը լրացնելիս մեծ բարդությունների չեն հանդիպի՝ ընդամենը պետք է ընտրեն ճիշտ կամ սխալ պատասխանների միջև:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։