Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ փոխգործակցելու պատրաստակամության մասին: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է ամրապնդի ներքին համագործակցությունն անվտանգության ոլորտում: Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ եվրոպական յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա Եվրոպայի անվտանգության ապահովման գործում: Շոլցը հիշեցրել է, որ Գերմանիան արդեն իր ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսում է պաշտպանության վրա։ Նրա խոսքով՝ մյուս երկրները ցանկանում են և կհետևեն Բեռլինի օրինակին։
«Դա վերաբերում է նաև համագործակցությանը, համատեղ նախագծերին, ինչպես նաև փոխգործակցության միջոցով ավելի մեծ ընդհանուր անվտանգության ապահովմանը», - հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։