Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի թեմայով: Փաստաթուղթն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն մի շարք դրույթներ հարցեր են առաջացնում: Առավելապես մտահոգում է արտակարգ և ռազմական դրության հայտարարման հիմքով ընտրությունների արդյունքների չեղարկման և կուսակցությունների ֆինանսավորման հարցը:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։