«Նելեգալ-2024» գործողության շրջանակում Ռուսաստանից կարտաքսվի 20 հազար օտարերկրացի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
««Նելեգալ-2024» գործողության շրջանակում հայտնաբերվել է միգրացիոն օրենսդրության ավելի քան 106 հազար խախտում, կայացվել է վարչական կարգով վտարման և արտաքսման մասին 20 հազար որոշում»,- նշել է Վոլկը:
Նրա խոսքով՝ ոստիկանության և պետական անվտանգության մարմինների իրականացրած միջոցառումների ընթացքում հարուցվել է ավելի քան 4 հազար քրեական գործ՝ կապված անօրինական միգրացիայի կազմակերպման հետ: Հարուցվել է նաև 684 քրեական գործ՝ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը վերաբերող և այլ հանցակազմերով: