Հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» միջև ՈՒԵՖԱ-ի Լիգայի ֆուտբոլային խաղից հետո երեկ երեկոյան անկարգություններ են սկսվել Ամստերդամում: Խաղում «Այաքսը» հաղթել է 5:0 հաշվով:
Լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի դրոշներով և դիմակներով անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել իսրայելցի երկրպագուներին: Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, կան տասնյակ վիրավորներ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքնաթիռներ է ուղարկում իսրայելցի երկրպագուներին տարհանելու համար:
Որոշ աղբյուրներ հայտնել են, որ անկարգությունները սկսել են հենց իսրայելական թիմի երկրպագուները, որոնք խաղից հետո տներից մեկի վրայից պոկել են Պաղեստինի դրոշը և այրել, ինչից հետո հարձակվել են տաքսիների վարորդների վրա, ծեծի ենթարկել նրանց և վնասել նրանց մեքենաները: