Այսօր հանդիպել եմ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին և հանդես եկել դասախոսությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
«Մենք պետք է աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող, և դա մեծապես նորարարության, կրթության, նոր գիտելիքներ ստանալու, չվախենալու արվեստն է:
Բոլոր մարտահրավերներն էլ հաղթահարելի են, դրա համար կամք, վճռականություն, աշխատանքում նոր գիտելիքներ են պետք։
Զինվորը պետք է մտնի բանակ և նոր գիտելիքներով, նոր հմտություններով, մարդկային նոր արժեքներով ու նոր շնչով վերադառնա հասարակություն։
Հորդորել եմ ապագա սպաներին շարունակաբար կրթվել ու նոր գիտելիքներ ստանալ՝ համաշխարհային նորարարական զարգացումներին համընթաց քայլելու համար»,- գրել է նա: