Նոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անց է կացվում Bazaar Berlin 60-րդ միջազգային տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։
Նոյեմբերի 8-ին Վիկտոր Ենգիբարյանն այցելել է հայկական տաղավար և ծանոթացել ներկայացված արտադրանքին։