Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիության վերաբերմունքը Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ տարբերակված է, ինչն «անարդար է»:
«Մոլդովայի բնակչության ընդամենը 45%-ն է լիարժեք աջակցում Եվրամիությանն անդամակցությանը: Այն ԱՊՀ անդամ է: Քիշնևը ևս, ինչպես Թբիլիսին, պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի դեմ»,- նշել է Կոբախիձեն՝ հավելելով, եթե որևէ տեղ ընտրություններում խնդիրներ են եղել, ապա դա Մոլդովան է։
Նրա խոսքով՝ ի տարբերություն Մոլդովայի՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությանը զանգվածային խախտումներ չեն եղել, այլ միայն թերություններ։ «Խնդիրը երկակի ստանդարտներն ու անարդարությունն է»,- ասել է Կոբախիձեն։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան