Քաղաքաշինության կոմիտեում կայացել է քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը։ Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է նախորդ նիստի արդյունքում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի լրամշակված նախագծում կատարված փոփոխությունները, խորհրդի անդամներից ստացված առաջարկները։
Ինչպես հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, մասնագիտական քննարկում է ծավալվել նախագծի առանձին դրույթների վերաբերյալ։ Կատարված դիտարկումներն ամփոփելուց հետո նախատեսվում է շարունակել նախագծի քննարկումը խորհրդի առաջիկա նիստում։