Ֆրանսիան ողջունում է 2026 թվականին Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի հաջորդ համաժողովը՝ COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը: Այդ մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է կողմերի քվեարկությամբ՝ Կալի քաղաքում COP16-ի ժամանակ:
Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։ Այս կարևոր կետը որոշիչ կլինի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի իրականացման հարցում»,- ասված է հայտարարության մեջ։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան