Գերմանիայի ֆինանսների նոր նախարարը կլինի կանցլեր Շոլցի էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով խորհրդական Յորգ Կուկիսը՝ ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը։
Կուկիսը համակարգում է նաև G7 և G20 գագաթնաժողովների վերջնական պայմանավորվածությունների ձևակերպումների իրականացումը։
Նա կգլխավորի ֆինանսների նախարարությունը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ նշանակման մասին պաշտոնական հրամանը ստանալուն պես։
Գերմանիայի նախագահը սկզբունքորեն պատրաստ է Բունդեսթագում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարության վստահության հարցի քվեարկությանը՝ մարտին արտահերթ ընտրություն անցկացնելու համար: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը։ Որպես դաշնային նախագահ՝ նա պետք է որոշում կայացնի Բունդեսթագը լուծարելու մասին։ Շտայնմայերի խոսքով՝ ինքը շահագրգռված է, որ Գերմանիայում կայուն կառավարություն լինի։