Հայաստանը 3-րդ տեղում է սեպտեմբերին արձանագրված գնաճի մակարդակով: Վիճակագրության կոմիտեն համեմատել է գների փոփոխությունը Եվրամիության և ԵԱՏՄ երկրներում: Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող պարենային զամբյուղի արժեքը 31 հազար դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 57 հազար: Մասնագետների խոսքով՝ ստացվում է, որ միջին կենսաթոշակ կամ նպաստ ստացող քաղաքացին, եթե միայնակ է ապրում, ծայրահեղ աղքատ չի կարող համարվել:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։