Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, այնուհետև ելույթ ունեցել «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան փակ ձևաչափով քննարկմանը: Վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումների առանցքում եղել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցն ու Խաղաղության խաչմերուկ նախագիծը: Երկների ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին, վերահաստատել իրենց երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։