Առողջ երեխաները երկար չեն մնում Մանկան տանը, այդպիսի փոքրիկներին արագ որդեգում են: Մինչդեռ հազվադեպ է հաշմանդամություն ունեցողների որդեգրումը: Եկող տարվա բյուջեում ներդրվել է տնային խնամքի ծառայություն՝ ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Մանուկներից հրաժարվելու դեպքերը նվազեցնելու նպատակով սոցիալական գերատեսչությունը իրականացնում է ծրագրեր, առաջնային խնդիրն է երեխային վերամիավորվել կենսաբանական ընտանիքի հետ: Հոկտեմբերի դրությամբ Հայաստանում կա որդեգրման ենթակա 272 երեխա, որից 44-ը առողջական խնդիր չունի:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։