Հույս ունենք, որ Թուրքիայի հետ, ի վերջո, հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, այլ նաև երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապ ունի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ:
«Թուրքական կողմի գործընկերներին նաև մշտապես հայտնում ենք, որ այս գործողության իրականացումը դրականորեն կարող է անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա»,- ասաց նախարարի տեղակալը: