Այս պահին նախարարական մակարդակով կամ երկրների ղեկավարների մակարդակով որևէ հանդիպման պայմանավորվածություն չկա: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում հնարավո՞ր է:
«Հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնելու, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս կարճ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»,- ասաց նա: