Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում այս պահին չկա: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Հոդվածների թվում, որ նախորդ անգամ փոխանցվել է Ադրբեջանին, ոչինչ չի փոխվել,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց.- Կան հարցեր, որոնք դեռևս շարունակում են մնալ չհամաձայնեցված կողմերի միջև, և բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են»:
Վահան Կոստանյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀ Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չէ: